Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

04.08.2021 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուստամ Բադասյան #ՊԵԿ #նախագահ
Կառավարության որոշումով Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից եւ այդ պաշտոնում է նշանակվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը ՀՀ արդարադատության նախարարն էր 2019-ի հունիսի 19-ից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 3-ը:

Աշխատանքային գործունեությունը

2012-2013թթ.՝ ՊԵԿ-ի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ,

2013-2014թթ.՝ ՊԵԿ-ի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ,

2014-2015թթ.՝ Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան,

2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018թ.՝ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն:
Դիտում՝ 3334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai