ՀայՓոստը մեկնարկել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

06.07.2021 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #կենսաթոշակներ #էլեկտրոնային դրամապանակ
Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավելի քան 50 000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաեւ ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում:

Կենսաթոշակառուն իր՝  ՀայՓոստ դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաեւ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

«ՀայՓոստը նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձեւավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի եւ նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարեւոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, եւ այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է« ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

ՀայՓոստ ընկերության փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանն էլ նշել է.

«Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS եւ Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ եւ այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել ՀայՓոստի դրամապանակների միջեւ, ինչպես նաեւ հետեւել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաեւ հասցեական առաքման միջոցով»:

Բացառություն են կազմում հետեւյալ խմբերում ընդգրկված շահառուները՝

- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,
- 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները եւ լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:

Հուլիսից սկսած մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:

ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
Դիտում՝ 1035
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai