Իրանը մշակել է Հայաստանի հետ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ

10.06.2021 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան #ճանապարհային քարտեզ
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի փոխանցմամբ՝ իրանական կողմը մշակել է Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը դեսպանը նշել է, որ Ճանապարհային քարտեզի եւ ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված  ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության  եւ այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր: Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երեւան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը։ Դեսպանն առաջարկել է իրանական համապատասխան կառույցի եւ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման եւ վերականգնման ծրագրերում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծել է «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարեւորությունը եւ հայտնել պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։
Դիտում՝ 1694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai