ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով

09.06.2021 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #վերաբրենդավորում #Հայկ Կարապետյան
ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն:

«ՀայՓոստը միայն փոստ չէ, միայն նամակ ուղարկելու եւ ստանալու վայր չէ: ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է եւ հոլդինգ՝ իր լոգիստիկ եւ ֆինանսական ծառայություններով, նորարար եւ տեխնոլոգիական լուծումներով: Այս տրանսֆորմացիները ենթադրում են նաեւ տեսլականի, առաքելության եւ արտաքին տեսքի վերաիմաստավորում, ինչը կհամապատասխանի ՀայՓոստի որդեգրած նոր նպատակներին եւ արժեքներին: Արժեւորելով նախկին բրենդի հսկայական փորձը՝ մենք ստեղծել ենք նորը, որն ավելի երիտասարդ է, ժամանակակից ու դինամիկ»,- նշել է ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Վերաբրենդավորման կարգախոսն է՝ «Քո մարդիկ ամենուր», որի հիմքում մարդակենտրոնությունն է: ՀայՓոստը կարեւորում է մարդուն. աշխատում է մարդկանց համար, մասնաճյուղերում եւ կոնտակտային կենտրոնում հաճախորդներին սպասարկում են մարդիկ, մարդիկ են իրականացնում առաքումները, նրանք են կանգնած յուրաքանչյուր պատվերի ետեւում եւ նրանք են հանդիսանում ընկերության առանցքը:

ՀայՓոստի տեսլականն է՝ որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանում եւ տարածաշրջանում հուսալի եւ ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական եւ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

«ՀայՓոստի նոր ապրանքանիշը այժմ ճանաչելի կլինի նաեւ միջազգային ասպարեզում որպես Հայաստանի Փոստ՝ ՀայՓոստ, քանի որ լոգոտիպի վրա կլինի Հայաստանի Փոստ կամ Post of Armenia նշագրումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1339
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai