«Մասդար»-ը սկսում է ներդրումային ծրագիր ՀՀ վերականգնվող էներգիայի ոլորտում

09.06.2021 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մասդար» #ԱՄԷ #Արմեն Սարգսյան
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Մասդար» ընկերությունը սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին եւ Վիպուլ Գոյալին:

Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Նախագահի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) եւ «Մասդար» ընկերության միջեւ 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ:

«Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ԱՄԷ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Ներդրումներ եւ փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաեւ մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի եւ այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Մասդարի» ներկայացուցիչները եւ հանդիպմանը մասնակցող ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել նոր նախագծի ծավալների, իրականացման ընթացքի եւ ակնկալվող արդյունքների մասին:
Դիտում՝ 2375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai