Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում

09.06.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #տնտեսական աճ #Դեւիդ Մելպաս
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն:

Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում:

2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգերորդ տեղը կբաժանեն Թուրքիան եւ Մեքսիկան (յուրաքանչյուրը՝ 5%):

Չինաստանում տպավորիչ վերականգնումը կարտացոլի հետաձգված պահանջարկի բավարարումը: Իսկ ամերիկյան տնտեսության աճը պայմանավորված կլինի ֆինանսաբյուջետային աջակցության լայնածավալ միջոցների գործողությամբ եւ համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացմամբ, նշում է ՀԲ-ն:

Ձեւավորվող շուկաներով եւ զարգացող շատ երկրներ շարունակում են դժվարություններ կրել՝ փորձելով հաղթահարել համավարակը եւ դրա հետեւանքները, նշում է ՀԲ-ն եւ ընդգծում, որ այդպիսի երկրների մոտավորապես երկու երրորդը չի կարողանա փոխհատուցել մեկ շնչի հաշվով եկամտի անկումը մինչեւ 2022 թվականը:



«Չնայած համաշխարհային տնտեսության վերականգնման հուսադրող նշաններին, համավարակը շարունակում է խորացնել աղքատությունն ու անհավասարությունն աշխարհի զարգացող երկրների բնակչության շրջանում: Անհրաժեշտ է գլոբալ մակարդակով համակարգված միջոցներ ձեռնարկել պատվաստանյութերի բաշխումն արագացնելու եւ պարտքային բեռը թեթեւացնելու համար, հատկապես ցածր եկամտով երկրներում»,- նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը:
Դիտում՝ 1417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai