OMNIC-ն ու «Հայփոստ»-ը նախատեսում են ՀՀ տարածքում տեղադրել փոստամատներ

07.06.2021 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#OMNIC #«Հայփոստ» #փոստամատներ
OMNIC միջազգային ընկերությունը եւ «Հայփոստ»-ը համաձայնության են եկել Հայաստանի տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման մասին։

Սանկտ Պետերբուրգի 2021թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում OMNIC ընկերության կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը եւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։

Ռազմավարական գործընկերության շրջանակում ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առեւտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում եւ հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։

«OMNIC-ի ծրագրային եւ սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո, մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակում OMNIC ընկերությունը եւ «Հայփոստ»-ը համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի ամբողջ տարածքում»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Սույն համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի»,- իր հերթին ասել է OMNIC ընկերության կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը։

OMNIC-ը միջազգային ապրանքային ընկերություն է՝ մասնագիտացած մանրածախ վաճառքի, լոգիստիկայի եւ հյուրընկալման ծառայությունների ոլորտներում սարքավորումների ծրագրային ամբողջության մշակման եւ արտադրման գործում։  Ընկերությունն իրականացրել է փոստամատների ավելի քան 25 նախագիծ Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր։ 2019 թվականին OMNIC-ը ընկերությունը Գիննեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհում ամենամեծ փոստամատով։
Դիտում՝ 2933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai