2022 թվականին գործազուրկների թիվն աշխարհում կհասնի 205 միլիոնի

03.06.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԿ #գործազուրկներ #զեկույց
Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցի՝ COVID-19 համավարակի հետեւանքով 2022 թվականին գործազուրկների թիվն աշխարհում կհասնի 205 միլիոնի:

Նշվում է, որ զբաղվածության վերականգնումը կարագանա այս տարվա երկրորդ կեսին, սակայն դա տեղի կունենա անհավասարաչափ՝ որոշ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին սահմանափակ հասանելիության պատճառով, հաղորդում է Finmarket-ը:

«Զբաղվածության եւ աշխատաժամերի կրճատումը հանգեցրել է եկամտի կտրուկ անկման եւ աղքատության համապատասխան աճի»,- ընդգծվում է զեկույցում:

Կազմակերպության տվյալներով՝ ներկայումս ավելի քան 100 միլիոն աշխատող հայտնվել է աղքատության շեմից ցածր մակարդակում: «Աշխատող մարդկանց շրջանում աղքատության վերացման հինգ տարվա առաջընթացը զրոյացվել է»,- նշվում է զեկույցում:

ԱՄԿ-ն առաջարկում է աշխատաշուկայի վերականգնման ռազմավարություն, որը ներառում է այդ թվում նոր աշխատատեղերի ստեղծում եւ տնային տնտեսությունների եկամուտների խթանում:
Դիտում՝ 1875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai