ՊԵԿ-ն ու ԱՄՆ ՄԶԳ-ը քննարկել են համագործակցության հնարավորությունը

11.05.2021 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱՄՆ ՄԶԳ #Աշոտ Մուրադյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ քննարկել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող արդիական հարցեր:

Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները. դրանք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության եւ վստահության ամրապնդումը:

Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել է, որ իրենք եւս մշակել են 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Դիտում՝ 1023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai