Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն

03.05.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #ներդրումային բանկիրներ
Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

«2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բանկերում պարզապես չկա  աշխատակազմ, որը կկարողանար անել դա»,- նշել է Odyssey Search Partners աշխատանքի տեղավորման ընկերության կառավարիչ գործընկեր Էնթոնի Կեյզները։

Հղում կատարելով LinkedIn-ի տվյալներին՝ գործակալությունը հայտնում է, որ Նյու Յորքում ներդրումային բանկերի վերլուծաբանների համար առկա է 1342 թափուր տեղ, Լոնդոնում՝ 1214, Հոնկոնգում՝ 588:

Ըստ Bloomberg-ի՝ HSBC Holdings Plc-ն անցած շաբաթ դարձավ վերջին գլոբալ ներդրումային բանկը, որը խոստացավ վարձել մի խումբ կրտսեր բանկիրների, որոնք կօգնեն վերլուծաբաններին եւ գործընկերներին խուսափել ուժասպառումից գործարքների հեղեղի ֆոնին:

JPMorgan Chase & Co.-ն անցած շաբաթ հայտարարեց, որ նախատեսում է հավաքագրել գրեթե 200 աշխատակից: Ավելի վաղ երիտասարդ ներդրումային մասնագետների վարձելու ծրագրերի մասին հայտարարել էին Goldman Sachs Group Inc.-ը եւ Jefferies Financial Group Inc.-ը։



«Նոր աշխատակիցներ ներգրավելու հետ մեկտեղ բանկերը հուսահատորեն փորձում են պահել իրենց արդեն գործող կադրերին»,- գրում է գործակալությունը: Օրինակ, HSBC-ն բարձրացնում է ֆիքսված աշխատավարձը երիտասարդ դիլերների համար, Credit Suisse-ը եւ Wells Fargo-ն համաձայնվել են իրենց կրտսեր որոշ աշխատակիցներին $20 000 չափով միանվագ բոնուսներ տալ, Houlihan Lokey-ն էլ որոշ աշխատակիցներին առաջարկել է վճարովի արձակուրդ եւ այլ բոնուսներ:

Ամերիկյան Raymond James Financial անդրսահմանային ներդրումային բանկը հայտարարել է, որ այս փուլում երիտասարդ աշխատակիցներին կվճարի $20 000 եւ $10 000 չափով լրացուցիչ բոնուս դեկտեմբերին՝ որպես մասնագետներին պահելու տարբերակ:
Դիտում՝ 1843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai