Time-ն առաջին անգամ ներկայացրել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակը

28.04.2021 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Time
Time ամսագիրը, որն ամեն տարի կազմում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը, այս տարի առաջին անգամ ներկայացրել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակը:

The Bell-ի փոխանցմամբ՝ այն ներառում է սոցիալական ցանցեր, տեխնոլոգիական կորպորացիաներ, դեղագործական հսկաներ, սթրիմինգային ծառայություններ եւ այլն:

Ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակում ընդգրկվել են Facebook, Twitter, TikTok եւ Clubhouse սոցիալական ցանցերը, վերջին շրջանում մեծ ճանաչում ստացած Zoom հարթակը, Apple, Google, Microsoft եւ Amazon տեխնոլոգիական հսկաները:

Time-ի ցուցակում հայտնվել են Իլոն Մասկի Tesla-ն եւ SpaceX-ը։ Ամսագրի ցանկում ներառված են նաեւ չինական Alibaba-ն ու Huawei-ը, ճապոնական Sony Group-ը, հարավկորեական Samsung-ը, շվեդական Spotify երաժշտական հարթակը, Netflix սթրիմինգային տեսածառայությունն ու Disney կինոստուդիան։

Տեխնոլոգիական ընկերությունների հետ մեկտեղ, համավարակի շնորհիվ, ամենաազդեցիկներից են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մշակող եւ արտադրող դեղագործական ընկերությունները: Այսպես՝ ցանկում ներառված են Moderna-ն, Johnson & Johnson-ը, Pfizer-ը եւ BioNTech-ը:

Բացի աշխարհահռչակ անուններից, Time-ի ցուցակում կան նաեւ մի քանի անսպասելի ընկերություններ, օրինակ՝ Hello Sunshine մեդիա ընկերությունը, որը ստեղծել է դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը, ինչպես նաեւ երգչուհի Ռիհաննայի Savage X Fenty ներքնազգեստ արտադրող ընկերությունը: Ցանկում ներառված է նաեւ բուսական հիմքի վրա մսի փոխարինիչներ արտադրող Beyond Meat-ը։

Ցանկը կազմելիս լրագրողներն իրենց առջեւ հարց էին դնում. «ո՞ր ընկերություններն են որոշում ապագան»: «Այս հարցը Time-ի վարկածով 100 ամենաազդեցիկ ընկերությունների առաջին ցուցակի հիմքում է»,- նշված է պարբերականի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai