ՀԿԵ-ն նախատեսում է 2,7 մլրդ դրամի ներդրում կատարել ենթակառուցվածքներում

27.04.2021 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարավկովկասյան երկաթուղի #ենթակառուցվածք #ներդրում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն (ՀԿԵ) այս տարվա ընթացքում նախատեսում է 2 մլրդ 773 մլն դրամ ներդրում կատարել ենթակառուցվածքներում։

Ընկերությունից տեղեկացրել են, որ ապրիլի կեսերին մեկնարկել է 2021թ․ համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ:

«Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաեւ Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ եւ Սեւան-Ծովագյուղ հատվածներում:

Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտյա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ:

Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել եւ տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր եւ 15,3 հազար խորանարդ մետր խճաքար»,- ասված է ՀԿԵ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai