ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագծին ընթացք է տրվել

27.04.2021 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #գազ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ):

ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԵԱՏՄ-ում տարաձայնությունների եւ վիճելի իրավիճակների վերացման ու ապրանքների տեղաշարժման ազատությունն ապահովող կոմիտեի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ փաստաթուղթն արդեն ուղարկվել է Միության երկրներ:

«Հանձնաժողովի Խորհուրդը խնդրել է արագացնել համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը, քանի որ այս հարցը դրվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Համաձայնագիրը նախատեսվում է վավերացնել հաջորդ տարի»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտն արդեն պատրաստել է փաստաթղթի համաձայնեցման մանրամասն ժամանակացույց: Միաժամանակ նշվել է, որ նախագիծը պետք է լրացվի գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոններով, որոնք դեռ չեն ներկայացվել ռուսաստանյան կողմից:
Դիտում՝ 1640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai