Մարտ ամսին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն ավելացել է 2500-ով

21.04.2021 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #աշխատատեղեր #եկամտահարկ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622,5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2,5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38,5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85,5 հազարով:

Միաժամանակ, 2021թ.-ի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաեւ եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան):

Մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7,8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24,1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով:

Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28,2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27,9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23,3 մլրդ դրամ:

Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով:
Դիտում՝ 915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai