Երեւանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ

12.04.2021 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #Գրիգոր Հարությունյան #ասֆալտբետոնե ծածկ
Երեւանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Ընդհանուր առմամբ քաղաքի առաջնային եւ երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթը կազմում է 26 մլն 300 հազար քմ:

«Առաջնային եւ երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման եւ անցնենք երկրորդական փողոցներին: Վարչական շրջանների հետ համատեղ հաշվառում ենք, պարզում, թե որտեղ են շատ դժգոհությունները, բոլորը ցուցակագրում ու քարտեզագրում ենք եւ սկսում աշխատանքները»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Այս տարի ասֆալտապատումը, կայացած մրցույթների արդյունքով, իրականացնում է 6 ընկերություն:

«Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Եղանակային պայմանները պետք է լինեն +5-ից բարձր, ասֆալտբետոնի ջերմաստիճանը խտացման պահին՝ 120 աստիճան, խորությունները միջինը պետք է պահպանվեն 4-5սմ՝ կախված տեղանքի անհարթություններից»,- նշել է տեխնիկական հսկիչ Մուշեղ Առաքելյանը:

Շինբարեկարգման ծրագրերով 2021թ. կնորոգվի, այսինքն՝ զրոյից կասֆալտապատվի նաեւ 125 հազար քմ հողային պաստառով ճանապարհ, եւս 402 հազար քմ էլ բաժին է ընկնում ճաքալցմանը:
Դիտում՝ 1077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai