Աշխարհի մեծահարուստների կարողությունը մեկ տարում աճել է $5,1 տրիլիոնով

06.04.2021 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #միլիարդատեր #վարկանիշ
Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում ներառված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է $5,1 տրիլիոնով՝ $8-ից մինչեւ $13,1 տրիլիոն:

Միլիարդատերերի ընդհանուր թիվը միանգամից աճել է 660-ով, ներկայումս աշխարհում կա $1 մլրդ եւ ավել կարողության 2775 սեփականատեր, ինչը բացարձակ ռեկորդ է, հաղորդում է RBC- ն:

2021 թվականին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում է հայտնվել 493 նորեկ, այդ թվում՝ 210-ը Չինաստանից եւ Հոնկոնգից, 98-ը՝ ԱՄՆ-ից:

Նման արագ աճը պարբերականը բացատրում է խոշոր IPO-ների հաջող անցկացմամբ, որոշ ընկերությունների բաժնետոմսերի արժեքի արագ աճով եւ կրիպտոարժույթների կտրուկ թանկացմամբ:

Միլիարդատերերի մեծ մասը (724 հոգի) նախկինի պես բնակվում է ԱՄՆ-ում, նրանց ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է $4,4 տրլն, ինչը $1,5 տրիլիոնով ավել է, քան մեկ տարի առաջ:

Չինաստանում, բացառությամբ Հոնկոնգի (71 միլիարդատեր) եւ Մակաոյի (մեկ հոգի), Forbes-ի հաշվարկով կա 626 միլիարդատեր՝ $2.5 տրլն կարողությամբ ($1.3 տրիլիոնով ավել, քան մեկ տարի առաջ):

Երրորդ տեղում՝ դուրս մղելով Գերմանիային, Հնդկաստանն է՝ 140 միլիարդատեր՝ 136-ի դիմաց: Այնուամենայնիվ, Forbes-ը հնդիկ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատում է $596 մլրդ, իսկ գերմանացիները՝ $626 մլրդ:

Ռուսաստանը, ինչպես եւ նախորդ տարի, եզրափակում է ամենաշատ միլիարդատեր ունեցող երկրների հնգյակը: Միաժամանակ, եթե 2020-ին Forbes-ը նրանց թիվը գնահատում էր 98, ապա այժմ՝ 117 հոգի: Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի, աճել է $199 միլիարդով:
Դիտում՝ 2382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai