ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար եւս մեկ ամսով բաց կմնա

02.03.2021 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #թռիչքներ #«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի»
Ռուսաստանի օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան:

«Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը։ Հավելվածում հաստատվում եւ նշվում է օգտատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը եւ արդյունքը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1890
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai