Առցանց առեւտրի զարգացմամբ Հայաստանը 152 երկրներից 84-րդն է

17.02.2021 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNCTAD #առցանց առեւտուր #զեկույց

Հայաստանն առցանց առեւտրի զարգացման մակարդակով 152 երկրների շարքում զբաղեցրել է 84-րդ տեղը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՄԱԿ-ի Զարգացման եւ առեւտրի համաժողովի (UNCTAD) ամենամյա զեկույցի տվյալները։


Երկրներում առցանց առեւտրի զարգացման մակարդակի գնահատման համար հիմք է հանդիսացել UNCTAD-ի փորձագետների կողմից մշակված B2C E-commerce Index-ը, որը, ինչպես նշվում է զեկույցում, «բաղկացած է չորս ցուցիչներից, որոնք անմիջականորեն կապված են առցանց գնումների հետ»:

Դրանք են՝ մոբայլ վճարումների համար հաշիվներ ունեցող բնակիչների մասնաբաժինը, բնակչության կառուցվածքում ինտերնետ օգտագործողների թիվը, փոստի հուսալիությունը եւ անվտանգ ինտերնետ սերվերների առկայությունը: Յուրաքանչյուր ցուցիչ գնահատվել է 100 բալանոց սանդղակով, իսկ չորս ցուցիչների թվաբանական միջին ցուցանիշը կազմել է վերջնական ցուցիչը։  

Այս տարի առաջին տեղում է Շվեյցարիան, որը 95,9 միավոր է ստացել եւ դուրս մղել երկրորդ տեղ անցած տարվա առաջնորդ՝ Նիդեռլանդներին։ Լավագույն տասնյակում են նաեւ Դանիան, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Հոնկոնգը: ԱՄՆ-ն 12-րդ տեղում է, Չինաստանը՝ 55-րդ:

ԱՊՀ երկրներից ամենաբարձր ցուցիչն ունի Բելառուսը, որը 35-րդ հորիզոնականում է։ Ռուսաստանը զբաղեցրել է 41-րդ տեղը, Վրաստանը՝ 47-րդ, Ուկրաինան՝ 51-րդ, Մոլդովան՝ 53-րդ, Ղազախստանը՝ 60-րդ, Ադրբեջանը՝ 65-րդ, Ղրղզստանը՝ 97-րդ, Ուզբեկստանը՝ 107-րդ, Տաջիկստանը՝ 121-րդ:

Դիտում՝ 2998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai