«Հայփոստ»-ը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

22.01.2021 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #«Փոստ Կրեդիտ»
«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման եւ լիցենզավորման նպատակով:

Ինչպես նշել են ընկերությունում, «Հայփոստ»-ի հնգամյա ռազմավարության համաձայն, առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:

««Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաեւ՝ կարեւոր գործոն կդառնա «Հայփոստ»-ի ՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի  իրագործման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայփոստի դուստր կազմակերպությունը  մատուցելու է նոր տիպի վարկային եւ թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին եւ ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:

«Հայփոստ»-ի զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող  «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային եւ փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:



«Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարեւոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում  շատ կարեւոր եւ եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաեւ՝ կնպաստի Հայփոստի զարգացմանը: Մենք նոր գաղափարներ եւ նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»,- նշել է «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետեւյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր եւ գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական եւ առեւտրական գործունեությամբ զբաղվող փոքր եւ միջին, ինչպես նաեւ՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում եւ վերականգնվող էներգետիկայի եւ կանաչ տնտեսության զարգացման վարկեր:
Դիտում՝ 3208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai