Բիզնեսով զբաղվելու համար Մեծ Բրիտանիան այլեւս աշխարհի լավագույն երկիրը չէ

12.01.2021 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
# ZEW #Մեծ Բրիտանիա #Brexit
Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) ուսումնասիրության համաձայն՝ Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում բիզնեսով զբաղվելու համար շատ ավելի քիչ գրավիչ երկիր, սակայն լավ դիրքեր է զբաղեցնում այլ խոշոր երկրների համեմատ, հաղորդում է Finmarket.ru-ն:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ Մեծ Բրիտանիան ZEW-ի վարկանիշային աղյուսակում իջել է 2-րդ տեղը՝ զիջելով առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգներին:

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան առաջ է անցել G7 խմբի մյուս գործընկերներից: Մասնավորապես, Կանադան զբաղեցնում է 4-րդ տեղը, Գերմանիան `17-րդ, Ֆրանսիան` 18-րդ, Ճապոնիան` 20-րդ, իսկ Իտալիան` վերջին 21-րդ հորիզոնականը:

«Brexit-ը լուրջ վտանգ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար: Բրիտանական ապագա կառավարությունները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են վերականգնել տնտեսության զարգացման դինամիկան, ինչպես խոստացել էին Brexit-ի կողմնակիցները»,- գրում են հետազոտության հեղինակները:

Վարկանիշը, որն առաջին անգամ հրապարակվել էր 2006 թ., գնահատում է գործարար միջավայրը վեց անվանակարգերում. «հարկեր», «աշխատուժի արժեք, աշխատանքի արտադրողականություն և մարդկային կապիտալ», «կարգավորում», «ֆինանսավորում», «ենթակառուցվածքներ եւ ինստիտուտներ», «էներգետիկա»:

«Brexit-ի հետ կապված անորոշությունն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Մեծ Բրիտանիայի «ենթակառուցվածքներ և ինստիտուտներ» անվանակարգի գնահատականների վրա»,- ասված է ուսումնասիրության մեջ:
Դիտում՝ 2883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai