Վարչապետի մոտ քննարկել են ռազմաարդյունաբերության զարգացման հեռանկարները

30.11.2020 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ռազմարդյունաբերություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ:

Կառավարութան մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին եւ ասել, որ 2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է:

Նա ասել է, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանում դեռեւս չի կայացել, պետք է ամփոփել նախորդ շրջանի կատարվածը, բացթողումները եւ հասկանալ, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում:

«Առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ եւ, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»,- ասել է նա:

Նիստում քննարկվել է նաեւ պատերազմից հետո ձեւավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների եւ հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները եւ ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:
Դիտում՝ 1158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai