Բիլ Գեյթսի £500-միլիոնանոց զբոսանավը կաշխատի ջրածնային վառելիքով

10.02.2020 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլ Գեյթս #զբոսանավ
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը սուպերզբոսանավ է պատվիրել, որը կաշխատի ջրածնային վառելիքով:

Ինչպես գրում է The Guardian-ը, զբոսանավը կարժենա £500 մլն ($644 մլն):

Զբոսանավի երկարությունը կկազմի 112 մետր: Հինգ տախտակամած ունեցող նավը կկարողանա 14 հյուր տեղավորել, ինչպես նաեւ 31-հոգանոց անձնակազմը:

Էներգիայի աղբյուր կհանդիսանա հեղուկ ջրածինը՝ տեղակայված երկու 28-տոննայանոց ամբարներում՝ սառեցված մինչեւ -253°С: Վառելիքային տարրերում ջրածինը կխառնվի թթվածնի հետ, իսկ ջուրը կդառնա երկրորդական պրոդուկտ: Վառելիքը կսնի երկու 1 Մգվ հզորությամբ շարժիչները:


Զբոսանավը շահագործման կհանձնվի 2024-ից ոչ շուտ: Այն կկարողանա զարգացնել 30 կմ/ժամ արագություն եւ առանց լիցքավորման անցնել ավելի քան 6000 կմ: Ջրածնային լցակայանների դեֆիցիտից ելնելով՝ զբոսանավը կհամալրվի պահուստային դիզելային շարժիչով:

Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է $112 մլրդ: Մինչ օրս նա զբոսանավերը վարձակալում էր, սեփական զբոսանավ չուներ:

«Նոր գնումն ընդգծում է միլիարդատիրոջ հետաքրքրությունն այլընտրանքային վառելիքների եւ նոր տեխնոլոգիայի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել գործարանների եւ տրանսպորտի գործունեության հետեւանքով առաջացող աղտոտվածությունը»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 2562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai