Նոբելյան մրցանակակիր. Bitcoin-ի հիմքում անարխիզմի ոգին է

30.01.2020 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբերտ Շիլլեր #bitcoin
Bitcoin-ի ստեղծողի՝ Սատոշի Նակամոտոյի անձի շուրջ հանելուկները կարող էին դրական անդրադառնալ առաջին կրիպտոարժույթի փոխարժեքի վարքագծի եւ ճանաչելիության մակարդակի վրա:

Business Insider-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկիր Ռոբերտ Շիլլերը:

Bloomchain.ru-ի փոխանցմամբ՝ տնտեսագետն ուշադրություն է հրավիրել տնտեսության ձեւավորման վրա տարբեր իրադարձությունների ազդեցության հարցի վրա: Նրա կարծիքով՝ bitcoin-ի ստեղծողի շուրջ մեծաթիվ հանելուկների առկայությունը հենց կարող էր շարժիչ ուժ եւ աճի խթան հանդիսանալ նոր ֆինանսական գործիքի ստեղծման համար:

«Bitcoin-ն օրինակ է, թե ինչպես են լավ պատմությունները ստեղծում տնտեսական իրադարձություններ: Այժմ ես անգամ չեմ մեկնաբանի՝ bitcoin-ը լավ գաղափար է, թե ոչ: Դա կարեւոր չէ: Ես պարզապես հայացք եմ նետում պատմությանը»,- ասել է Ռոբերտ Շիլլերը:


Նրա կարծիքով՝ bitcoin-ի ֆենոմենը մեծամասամբ այն է, որ կրիպտոարժույթը դարձել է վերջի շրջանի հրաշալի  գյուտերից մեկը: Ռոբերտ Շիլլերը համոզված է, որ bitcoin-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծամասամբ կանխորոշված էր անարխիզմի ոգով, որը Սատոշի Նակամոտոն դրել էր նախագծի գաղափարի հիմքում:

«Bitcoin-ը ոչ ոքից թույլտվություն չէր հարցրել: Դրա ստեղծողը չէր դիմել կարգավորիչներին  եւ անգամ չէր կապել թվային ակտիվը որեւէ երկրի հետ: Bitcoin-ը սկսեց աշխատել միջազգային ձեւաչափում: Հիմա մենք բոլորս կոսմոպոլիտ ենք: Ինձ այս պատմություն լավն է թվում»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը:

Նրա կարծիքով՝ Սատոշի Նակամոտոյի գոյության մասին ապացույցների, ինչպես նաեւ նրա իրական գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացակայությունը միայն ուժեղացնում են հետաքրքրությունը ֆինանսական գործիքի նկատմամբ:  

Banks.amհիշեցնում է, որ նախկինում Ռոբերտ Շիլլերը bitcoin-ը «փուչիկի» լավագույն օրինակ էր համարել՝ ընդգծելով, որ դրա բնույթը հասկանալու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, անդրադառնալ Սատոշի Նակամոտոյին՝ կրիպտոարժույթի առեղծվածային ստեղծողին:
Դիտում՝ 3619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai