Տնտեսագիտական համալսարանը ներդնում է ուսանողական աշխատանքի ինստիտուտը

07.05.2019 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսագիտական համալսարան #ՀՊՏՀ #Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է:
 
Համալսարանում նշել են, որ սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք» (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում:

«Սա շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար թե՛ երկարաժամկետ կարիերա կառուցելու համալսարանում, թե՛ կարճաժամկետ աշխատանքային փորձ ապահովելու համար, եթե նրանք ցանկանան հետագայում այլ ոլորտում իրենց աշխատանքային գործունեությունը շարունակել: Սրանով այդ ուսանողների համար լուծվում է նաև այն խնդիրը, որ գործատուներն աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում»,- ասել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։


2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացնող ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում ՀՊՏՀ 6 ուսանողներ, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքի են անցել:

Հետագայում այս գործընթացը կդառնա ավելի մասշտաբային, կտարածվի մյուս ստորաբաժանումների վրա։
Դիտում՝ 4582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai