Կստեղծվի հայ-իրանական ներմուծող/արտահանող ընկերություն

15.03.2017 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանն Իրանին առաջարկել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն:

Այս առաջարկով հայկական կողմը հանդես է եկել մարտի 12-14-ը Թեհրանում անցկացված խորհրդակցությունների շրջանակում, որոնք նվիրված էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, Առեւտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրոթաջի եւ Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ հանդիպմանը նշել է, որ համատեղ ընկերությունը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաեւ Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը:  

Իրանական կողմը ողջունել է ներկայացված գաղափարը եւ առաջարկել քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:      

Դիտում՝ 2636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai