Հայէկոնոմբանկն ամփոփել է ձմեռային ակցիայի արդյունքները

14.03.2017 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն այսօր ամփոփել է 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. մարտի 1-ն անցկացված ձմեռային ակցիայի արդյունքները:

«Նշված ժամանակահատվածում բանկի կողմից սպասարկվող բոլոր վճարային համակարգերի միջոցով ամենաշատ քանակով գումարներ փոխանցած եւ ստացած ֆիզիկական անձանց համար խաղարկվել են հայրենական արտադրության 3 Արմֆոն (ArmPhone) սմարթֆոն: Ընտրությունն իրականացվել է պատահականության սկզբունքով բանկի գլխամասային գրասենյակում՝ ամենաշատ քանակով գործարքներ իրականացրած հաճախորդների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում:

Ընդգծելով, որ նման ակցիաներ բանկում կազմակերպվում են պարբերաբար, Հայէկոնոմբանկը հիշեցրել է, որ մինչեւ ապրիլի 7-ը կին հաճախորդները բանկի բոլոր տեսակի քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:

«Հայէկոնոմբանկը չի մոռանում տղամարդկանց  մասին՝ հատուկ նվերներ եւ անակնկալներ մատուցելով նաեւ նրանց: Բանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդ կստանա անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող եւ պատահականության սկզբունքով ընտրված  հաճախորդներին սպասվում են անակնկալներ»,- ընդգծել են բանկում:

Դիտում՝ 3511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai