Վերամշակողները մասամբ մարել են գյուղացիներին ունեցած պարտքերը

14.03.2017 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փետրվարի 8-ից մարտի 14-ը վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսություններից 2015-2016 թթ. գնված հումքի դիմաց ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740,4 մլն դրամ:

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, 5 ընկերություն ամբողջությամբ վճարել է պարտքերը:

Նախարարության առաջարկությամբ` գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

Նախարարությունում տեղեկացրել են, որ փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թթ. գնված պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել  22 վերամշակող ընկերություններ` շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով:

Դիտում՝ 2628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai