Երեւանում «հալալ» սննդամթերքի գրասենյակ է բացվել

10.03.2017 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր բացվել է «հալալ» սննդամթերքի՝ Հայաստանում առաջին գրասենյակը:

Ինչպես նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գրասենյակի բացումը կնպաստի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանը, զբոսաշրջիկների թվի ավելացմանն ու տեղական արտադրանքի` նոր շուկաներ մուտքին։

Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ նախարարությունը գրասենյակի հետ համատեղ առաջիկայում տնտեսվարողների համար իրազեկման սեմինարներ կանցկացնի։

«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին էլ նշել է, որ Հայաստանում իրենք արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելով «հալալ» մակնշում։

«Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության եւ ֆինանսական, բանկային ոլորտներից։ Հույս ունեմ, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի եւ մահմեդական երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար»,- ընդգծել է նա:

Աբդուլ Ֆախարին տեղեկացրել է, որ կազմակերպությունը գործում է 2004-ից, եւ նրա կողմից տրամադրված սերտիֆիկատները գործում են «Իսլամական համագործակցության կազմակերպության» անդամ 57 երկրներում։

Գրասենյակը «հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել ավելի քան 1000 տնտեսվարողների։

Նախարարությունում հիշեցրել են, որ «հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն իսլամական ավանդույթներին: Այս մակնշմամբ արտադրանքը համարվում է «մաքուր»:

Դիտում՝ 4440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai