Ծննդյան միանվագ նպաստի դիմում կարելի է ներկայացնել առցանց

17.02.2017 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քաղաքացիներին այսուհետ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարող են դիմել առցանց` առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։

Ինչպես հայտնել են ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից, դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել epension.am կայքում, այնուհետ լրացնել առցանց դիմումը, որը տեւում է մոտ 5 րոպե:

«Դիմումը կարող է լրացվել նաեւ երրորդ անձի կողմից, միեւնույն է` նպաստի գումարը կստանա երեխայի հայրը, թե մայրը: Նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարելի է ստանալ բանկ այցելելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունում նշել են, որ 2016թ. մոտ 32 հազ. նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար:

Ներկայում աշխատանքներ են տարվում երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստի համար եւս առցանց դիմելու եւ ստանալու հնարավորություն  ստեղծելու ուղղությամբ։

Ծառայությունում տեղեկացրել են, որ համակարգը մշակվել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, իսկ 2017թ. փետրվարի 10-ի դրությամբ ստացվել է 484 առցանց դիմում, որից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է:

Դիտում՝ 8227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai