Մեկնարկել է «Ստարտափների ուսուցման եւ ֆինանսավորման» ծրագիրը

10.02.2017 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունն ու Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամն այսօր սկսել են «Ստարտափների ուսուցման եւ ֆինանսավորման» համատեղ ծրագիրը:

Հիմնադրամում նշել են, որ ծրագիրն իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» շրջանակում:

«TSD ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացի խումբը յուրահատուկ է, քանի որ կազմակերպություններն առավելագույնս ձգտել են հավաքել նորարար գաղափարներով սկսնակների»,- ասել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Նա հույս է հայտնել, որ դասընթացի ավարտին վեր կհանվի առնվազն 15 նորարար բիզնես գաղափար:  

«Դասընթացի ավարտից հետո էլ դուք կարող եք մեզ դիմել, ստանալ խորհրդատվություն, որպեսզի ձեր գաղափարները չմնան միայն գաղափարներ, այլ դառնան իրականություն»,-  նշել է TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամում տեղեկացրել են, որ նախապես իրականացված հարցազրույցների ընթացքում ընտրված եւ նորարար գաղափարներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել անվճար բիզնես դասընթացին, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն:

Դասընթացի ավարտին իրատեսական ծրագրերը հնարավորություն կունենան օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` մինչեւ 5 մլն դրամ վարկ` 10% տարեկան տոկոսադրույքով եւ ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային երաշխավորությամբ:

Դիտում՝ 4056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai