«Կամուրջ» ՈՒՎԿ-ն հիփոթեքային նոր վարկատեսակներ է գործարկել

10.02.2017 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է երկու նոր հիփոթեքային վարկատեսակ` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ի հետ համագործակցության շրջանակում:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, ներդրված պրոդուկտներից մեկն ուղղված է բնակարանային էներգաարդյունավետ վարկավորմանը, իսկ մյուսը՝ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցապատմանն ու վերանորոգմանը:

«Բոլոր այն անձիք, որոնք կցանկանան բարձրացնել իրենց բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության ցուցանիշը կամ ձեռք բերել/կառուցապատել էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույք, հնարավորություն կունենան ստանալ վարկ 2-25 մլն դրամի սահմաններում, 12%-13% տոկոսադրույքով եւ 5-15 տարի ժամկետով՝ առանց վարկի սպասարկման վճարի»,- ասված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունում տեղեկացրել են, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում վարկավորելու են նաեւ Երեւանից դուրս բնակելի անշարժ գույքի վերանորոգումը, ձեռք բերումն ու կառուցապատումը:

«Վարկառուի վարկունակությունը գնահատելիս դիտարկելու ենք ոչ միայն գրանցված եկամուտները, այլ նաեւ գյուղատնտեսությունից ստացված եկամուտները, իսկ վարկի մարումները հարմարեցվելու են հաճախորդի ստացած եկամուտներին՝ հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը»,- նշել են ՈՒՎԿ-ում:

Նշված վարկերը տրամադրվելու են ավանդական հիփոթեքային վարկերի համեմատ մեկ տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով, իսկ մարզերում անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով մինչեւ 2 մլն դրամ գումարի չափով վարկերը` առանց անշարժ գույքի գրավադրման։

«Վստահ ենք, որ նման համագործակցությունը մեր հաճախորդներին կընձեռի հնարավորություն բարելավելու իրենց բնակարանային պայմանները՝ միաժամանակ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով նվազեցնելով կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ կխթանի մարզերում հիփոթեքային վարկավորման շուկան»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի հիփոթեքային եւ սպառողական վարկավորման բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը:

Դիտում՝ 14558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai