Վրացի գործարարը Երեւանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել

06.02.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան Հայաստանում McDonald's-ի բացման արտոնագիր է ստացել:

Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, այս մասին գործարարը հայտնել է վրացական Commersant.ge գործակալության հետ զրույցում:

Թիմուր Չկոնիան ընդգծել է, որ McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, հետեւաբար փոխադարձ համաձայնության հիման վրա այն հնարավորություն ունի մուտք գործել այլ երկիր, որտեղ դեռեւս չի գործում ռեստորանային ցանցը:

Գործարարը տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին McDonald's Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ հստակեցնելու ռեստորանի բացման կոնկրետ վայրն ու մնացած մանրամասները:

Թիմուր Չկոնիայի խոսքով՝ արտոնագրի ստացումը միայն սկիզբն է, եւ այս ուղղությամբ ակնկալվում է լայնածավալ աշխատանք կատարել:

«Անհրաժեշտ է հարթել իրավական հարցերը»,- հավելել է նա:

Գործարարն ընդգծել է, որ ընթացիկ տարում Երեւանում կմեկնարկեն ռեստորանի կառուցման անմիջական աշխատանքները: Նրա տեղեկություններով` նախնական փուլում ծրագրվում է բացել 3-4 կետ, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի €2,5-3 մլն ներդրում:

McDonald's Georgia-ն բացվել է 1999թ.: Ներկայում ցանցը գործում է Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, Զուգդիդիում եւ Ռուսթավիում:

Դիտում՝ 2945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai