Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՊՆ-ին

20.01.2017 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության տարածքում առկա մոտ 400 ժամկետանց կոնտեյներներ կփոխանցվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու նպատակով:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի՝ «Ապավեն» ընկերություն այցելության ընթացքում:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլեւս շահագործման ենթակա չեն: Այդ գույքը դատարանի որոշմամբ ավելի վաղ ճանաչվել էր տիրազուրկ:

«Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն  անհրաժեշտ նպատակի»,- ասված է հաղորդագրությունում:

«Ապավեն»-ը Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի, արտասահմանում ունի գրասենյակների ցանց: Հայաստանից արտերկիր եւ հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 հազ. կոնտեյներ:

Դիտում՝ 5659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai