Վարչապետը ներկայացրել է ներդրումների սպասելիքները

13.01.2017 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «տնտեսությունն այսօր էլ գտնվում է ծանր վիճակում, սակայն այն կառավարելի է»:

Նա նշել է, որ կառավարության գործունեության 100 օրվա արդյունքում կտրուկ փոփոխություններ են եղել եւ մի շարք քայլեր են արվելˋ տնտեսությանը նոր շունչ տալու համար:

Ներկայացնելով գործարար միջավայրի եւ ներդրումային ոլորտում կատարված աշխատանքներըˋ վարչապետը նշել է, որ 2016-ի վերջին եռամսյակում ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված քայլերի արդյունքում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կգործարկվի կամ գործունեությունը կընդլայնի 8 ընկերություն:

Ընդհանուր առմամբˋ սպասվող շուրջ 3 մլրդ ՀՀ դրամի ներդրումները կբերեն 824 նոր աշխատատեղի ստեղծմանը:

Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից ու մարզերից ստացված ներդրումային ծրագրերի հարթակի միջոցով արդեն իսկ հավաքագրվել է 160 քննարկման արժանի ներդրումային ծրագիր, որից 110-ը նախատեսվում են ՀՀ մարզերում եւ, ընդհանուր առմամբ, ունեն $ 240 մլն արժողություն:

Դիտում՝ 4552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai