Լեդ լամպերի ներմուծումն այս տարի ավելացել է 20 անգամ

29.12.2016 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել է:

Այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները:

Մասնավորապես, Լեդ լամպերի ներմուծումն այս տարի ավելացել է 20 անգամ՝ նախորդ տարվա շուրջ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազ. էներգախնայող լամպ։

Արեւային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաեւ արեւային ջրատաքացուցիչների ոլորտում:

«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»,- նշել է Հայկ Հարությունյանը, ավելացնելով, որ նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները։

Մասնավորապես, ինչպես հայտնել է փոխնախարարը, միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչեւ մայիս տեղադրել արեւային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածշրջանում։

Դիտում՝ 4372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai