Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը EFSE-ից $10 մլն-ի վարկ է ստացել

14.12.2016 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջեւ կնքվել է $10 մլն-ին համարժեք դրամով վարկային պայմանագիր:

Ինչպես հայտնել են բանկում, միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսության ու փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝  ներգրավված միջոցները թույլ կտան Հայաստանում ավելի ամրապնդելու բանկի դիրքը ֆինանսաբանկային համակարգում:

«Մենք ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը Հարավարեւելյան Եվրոպայի հիմնադրամի հետ եւ նոր փոխառություն ստանալ ազգային արժույթով: Այս գործարքը հնարավորություն կտա բանկին ավելի լայն գործունեություն ծավալել մեր տնտեսության զարգացման համար հիմնաքարային հանդիսացող ՓՄՁ-ների եւ գյուղոլորտի ֆինանսավորման համար»,- ընդգծել է նա:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն էլ նշել է, որ երկու կազմակերպությունների միջեւ 2013-ից մեկնարկած «արդյունավետ համագործակցությունը եւս մեկ անգամ ապացուցվում է ստորագրված արդեն երրորդ պայմանագրով»:

Դիտում՝ 6102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai