«Իդրամ»-ի միջոցով հնարավոր է մարել Արարատբանկի տրամադրած վարկերը

09.12.2016 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» վճարային համակարգի եւ Արարատբանկի համագործակցության արդյունքում «Իդրամ»-ի բոլոր հարթակներում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել Արարատբանկի տրամադրած վարկերի առցանց մարումներ:

«Նոր ծառայությունն Արարատբանկի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահին»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում:

Արարատբանկի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել «Իդրամ»-ի կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, ավելի քան 30 մասնաճյուղերում եւ 150 տերմինալներով:

Ընկերությունում ընդգծել են, որ «Իդրամ» համակարգի միջոցով Արարատբանկի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին: Հանգստյան օրերին եւ 17:00-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդող բանկային օրը:
 

Դիտում՝ 13393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai