Ամերիկյան «Ադրա Ռեմարա»-ն կգնի «Աշտարակ կաթ»-ը

01.12.2016 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը (Adra Remara Enterprises) կգնի «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կուտակած պարտքերի պատճառով դադարեցրել էր գործունեությունը:  

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ներկայում ընթանում է բանակցային գործընթաց:

Փոխնախարարի խոսքով՝ եղել են «Աշտարակ կաթ»-ը գնել ցանկացող այլ ընկերություններ եւս, սակայն «սա առավել իրատեսական հնարավորությունն էր»:

«Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը նշել է, որ արդեն 3 օր է՝ վերականգնվել է կաթնամթերքի արտադրությունն ու մատակարարումը` նախկին ծավալներով, ինչը թույլ կտա չկորցնել գնորդներին:

Նրա խոսքով՝ «Աշտարակ կաթ»-ը կուտակել է շուրջ 180 մլն դրամի պարտք, եւ  ներկայում աշխատանքներ են տարվում հին պարտքերը մարելու եւ մթերման բնականոն գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Անդրադառնալով նոր գնորդի գործունեությանը՝ Արտակ Ավագյանն ասել է, որ «Ադրա Ռեմարա»-ն սննդի ոլորտում գործող միջազգային ընկերություն է, որի սեփականատերերն են Արա եւ Արտակ Ասատրյանները:

Արտակ Ավագյանը ներդրումային ծրագրի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել` նշելով. «Կներդնենք` ինչքան որ պետք լինի»:

Այսօր՝ նախքան լրագրողների հետ հանդիպումը, «Ադրա Ռեմարա»-ի ներկայացուցիչներն ու ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը քննարկել են հարցի շուրջ հետագա անելիքները:

«Աշտարակ կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:

Դիտում՝ 5765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai