Քաղավիացիա. 2016թ. կարձանագրվի ուղեւորահոսքերի ռեկորդային ցուցանիշ

29.11.2016 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասել է, որ 2016թ. կարձանագրվի ուղեւորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը:

Այս մասին Սերգեյ Ավետիսյանն ասել է վարչապետի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքով՝ 2 մլն-ը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում:

Սերգեյ Ավետիսյանն ընդգծել է, որ նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից ի վեր: Նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:

Քաղավիացիայի վարչության պետը հիշեցրել է նաեւ, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը:

Դիտում՝ 2350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai