Երեւանում բացվել է Մելլաթ Բանկի նոր գլխամասը

27.10.2016 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում նախօրեին բացվել է Մելլաթ Բանկի նոր գլխամասային գրասենյակը, որը կգործի Թումանյան 5ա հասցեում:

«Բանկի նոր գլխամասը գտնվում է Երեւանի ամենակենտրոնում, եւ մենք հուսով ենք, որ նորաոճ դիզայնով եւ հարմարավետ պայմաններով հագեցած այս գրասենյակը կգոհացնի մեր հաճախորդներին եւ բարենպաստ պայմաններ կստեղծի մեր աշխատակիցների համար»,- նշել է Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամրեզա Մուսավին:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Իրանի տնտեսության ակտիվացումն ու դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների ավելացումը նպաստել է բանկի հաճախորդների թվի աճին:

«Որպես առեւտրային բանկ՝ մենք շահագրգռված ենք ավելացնել մեր եկամուտները, բայց ունենք նաեւ այլ առաքելություն՝ օգնելու հայ ընտանիքներին եւ գործարարներին ավելի բարեկացիկ դարձնել իրենց կյանքը, զարգացնել տնտեսությունն ու Հայաստանը դարձնել ավելի հզոր պետություն»,- ընդգծել է բանկի ղեկավարը:

Նա տեղեկացրել է, որ Մելլաթ Բանկը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ բացելով նոր մասնաճյուղեր:

Սեյեդ Ղոլամրեզա Մուսավին հայտարարել է, որ մոտ մեկ ամիս առաջ իրականացվել է բանկի կապիտալի համալրում, որի արդյունքում Մելլաթ Բանկի կանոնադրական կապիտալը հասել է 32,1 մլրդ դրամի, իսկ նորմատիվային կապիտալը՝ 31 մլրդ դրամի:

Բանկի խորհրդի նախագահ Մոհամմադ Բիգդելին էլ նշել է, որ լինելով Իրանի խոշորագույն բանկերից մեկը՝ Մելլաթ Բանկն իրանական պատժամիջոցների վերացումի հետո որոշել է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում՝ դիտարկելով նաեւ գրասենյակի բացումը Վրաստանում, որը կաշխատի երեւանյան գրասենյակի անմիջական հովանավորության ներքո:

Դիտում՝ 27142
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai