«Բլեսս» ՈՒՎԿ-ն հանդես է եկել նոր առաջարկներով

13.10.2016 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է նոր վարկատեսակ, ինչպես նաեւ բարելավել է իր մի շարք սպառողական վարկատեսակների պայմանները:

Ընկերությունում նշել են, որ հաճախորդների աճող պահանջարկին ընդառաջ՝ մշակվել եւ գործողության մեջ է դրվել «Ոսկի-Բլեսս» վարկատեսակը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ստանալ գրավադրման ներկայացված ոսկու գնահատված արժեքի մինչեւ 200%-ի չափով սպառողական վարկ:

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով, մարման անուիտետային եղանակով:

Հաճախորդները պետք է ունենան բավարար վարկային պատմություն եւ ներկայացնեն վարկը երաշխավորող անձ:

Միաժամանակ, ընկերությունը բարելավել է իր մի շարք սպառողական վարկատեսակների պայմանները: Մասնավորապես, իջեցվել են «Ոսկի-Պարզ» (միայն ոսկու գրավով ապահովված), «Սպառողական-Պարզ» (գույքի գրավով ապահովված եւ առանց եկամուտների փաստաթղթավորման), «Սպառողական-Ստանդարտ» (գույքի գրավով ապահովված եւ եկամուտների փաստաթղթավորմամբ) վարկատեսակների տոկոսադրույքները, ծառայության վճարներն ու տույժերի դրույքաչափերը:

«Մեր ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս հաճախորդների համար հարմարավետ սպասարկման պայմաններ ստեղծելուն, մատչելի եւ պարզ վարկատեսակներ առաջարկելուն, որը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է «Բլեսս» ՈՒՎԿ-ի բիզնեսի եւ տարածքային զարգացման համակարգող Տիգրան Սիմոնյանը:

Դիտում՝ 16222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai