«Լիդիան»-ը հայտնել է ՎԶԵԲ-ի ներդրումային առաջարկի մասին

22.07.2016 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի խորհուրդը հաստատել է ընկերության հասարակ բաժնետոմսերի չմիջնորդավորված մասնավոր տեղաբաշխմանը մասնակցելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջարկի պայմանները:

Ինչպես նշել են «Լիդիան»-ում, առաջարկի շրջանակում ՎԶԵԲ-ը պատրաստվում է բաժանորդագրվել ընկերության 33,5 մլն հասարակ բաժնետոմսերին՝ 11,390,000 կանադական դոլար ընդհանուր գումարով:

«Մենք գնահատում ենք ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը՝ Ամուլսարի ծրագրի զարգացումն իրագործելու հարցում: Այս ներդրումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «Լիդիան»-ը հավատարիմ է միջազգային արդյունաբերական հաջող փորձին եւ ստանդարտներին»,- նշել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

«Լիդիան»-ում նշել են, որ ՎԶԵԲ-ը 2009թ.-ից եղել է ընկերության կարեւոր ռազմավարական ներդրողը՝ մասնակցելով բաժնետոմսերի նախորդ չորս տեղաբաշխումներին՝ ներառյալ առաջին ներդրումը:

Դիտում՝ 13768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai