Հայտնի են 2016թ. Լավագույն կին գործարարները

29.06.2016 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում կայացել է «Լավագույն կին գործարար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւներ են շնորհվել 6 անվանակարգում:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը եւ անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Վերջինիս տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետի անունից մրցանակները հանձնել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Լավագույն կին գործարար 2016» մրցանակաբաշխությանը, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երեւանից եւ 102-ը՝ մարզերից:

«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել Աննա Արուտչյանը (Երեւան, «Ստարլեթ» ՍՊԸ) եւ Անահիտ Մուրադյանը (Գյումրի, խմորեղենի արտադրություն), «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ Հասմիկ Սահակյանը (Երեւան, «Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոն» ՍՊԸ) եւ Արմենուհի Հայրապետյանը (Գորիս, հյուրանոցառեստորանային համալիր):

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել Սաթիկ Աչիկյանը (Երեւան, «ՍԱԹԵՆԻԿ» հրուշակեղեն) եւ Թամարա Մատինյանը (Ստեփանավան, «Համով Խորտիկ»):
 
«Լավագույն երիտասարդ կին գործարարներ» են դարձել Քրիստինե Գրիգորյանը (Երեւան, «Կվիստի» ՍՊԸ) եւ Հայարփի Սարդարյանը (Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ, ջերմոցային տնտեսություն), «Լավագույն սկսնակ կին գործարարներ»՝ Տաթեւիկ Հարությունյանը (Երեւան, «Թելի» ՍՊԸ) եւ Լյուդա Բալյանը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, պանրի արտադրություն):

Այս տարի առաջին անգամ մրցանակներ են շնորհվել նաեւ «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում, որի հաղթող են ճանաչվել Անահիտ Մարկոսյանը (Երեւան, «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ) եւ Գայանե Ղազարյանը (Արագածոտնի մարզ, գ. Աղձք, չրերի արտադրություն):

Այս տարի առաջին անգամ մրցանակներ են շնորհել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ինչպես նաեւ վերջինիս գործընկեր միջագային կազմակերպությունները:

Մրցանակաբաշխությանը հաջորդել է «Կին գործարարների մարտահրավերները» խորագրով քննարկումը:

«Լավագույն կին գործարար» միջոցառումն անցկացվում է 2012-ից:

Դիտում՝ 5652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai