«Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երեւանում

19.08.2015 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը աղբահանություն կիրականացնի Երեւանի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

«Նախորդ տարվա դեկտեմբերին «Սանիթեք» ընկերությունը մեկնարկեց միջազգային մրցույթի 1-ին լոտով Երեւանում աղբահանության ծառայությունների մատուցման աշխատանքները եւ այսօր սկսում է 2-րդ լոտով նախատեսված աշխատանքները: Դրանք կմեկնարկեն Արաբկիր վարչական շրջանում ու մինչեւ տարեվերջ, պայմանավորվածության համաձայն, ընկերությունը աղբահանություն կիրականացնի արդեն ամբողջ քաղաքում»,- այսօր ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչեւ տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Երեւան քաղաքի համար իսկապես մեծ ձեռքբերում է աղբահանության ոլորտում նմանատիպ ներդրումների ապահովումը: Մինչեւ տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի նաեւ աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն շուրջ 1100-ի», - ասել է քաղաքապետը:

Դիտում՝ 28792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai