Children's Factory-ի թեմատիկ սենյակները եւ երեխաների հագեցած ժամանցը

04.12.2022 | 00:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Children's Factory
Children's Factory-ի սրահներում երեխաների եւ պատանիների ժամանցն ակտիվ է անցնում․«Մանկական քաղաքի» թեմատիկ սենյակներում փոքրերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, վերածվում L.O.L. տիկնիկի, պատրաստում խաղալիքներ, իսկ ավելի մեծերը՝ զվարճանում պարային սրահում կամ ինտելեկտուալ խաղեր խաղում։

Այս ընթացքում երեխաների ծնողներն իրենց հանգիստն են վայելում Children's Factory-ի սրճարաններում, քանի որ երեխաների ժամանցն ու անվտանգությունը վստահված է փորձառու խաղավարներին։

Ժամանցային ծառայությունների կազմակերպման, առաջարկվող փաթեթների եւ կոնցեպտի մասին Banks.am-ին պատմել է Children's Factory ՍՊԸ համահիմնադիր- տնօրեն Արմինե Ղուկասյանը։

Համատեղել երեխաների ժամանցը եւ մեծահասակների հանգիստը

Children's Factory ՍՊԸ մեջ ներառված է երկու սրճարան։ Children's Factory-ն նախատեսված է 1-8 տարեկան բալիկների, իսկ Friends Factory-ն՝ ավելի մեծ տարիքի երեխաների համար։ Չնայած ասում ենք, որ պատանեկան սրճարան է, բայց մեծահասակների միջոցառումներ եւս անցկացնում ենք եւ նույնքան հետաքրքիր են անցնում, որքան պատանիների ծնունդները։

Արմինե Ղուկասյանը


Children's Factory-ն բացվել է երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 1-ին, երբ պատերազմ էր, կորոնավիրուսի թվերն էլ ռեկորդային սահմանին էին հասել։ Վատ շրջան էր, բայց քանի որ ոլորտում մեծ բաց կար, մեր տեսլականն էլ հստակ էր, չնահանջեցինք, գնացինք առաջ եւ այսօրվա մեր արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ուղու վրա էինք։

2021 թվականին լրացավ Children's Factory-ի մեկ տարին եւ հասկացանք, որ պատանեկան տարիքի երեխաների ժամանցի պահանջարկ եւս կա։ Ծնվեց Friends Factory-ի միտքը եւ արդեն մեկ տարի է, ինչ գործում է։ Ավանդույթ ենք դարձնում, յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին մի նոր միտք, նոր գաղափար իրագործելը, բայց հաջորդ տարվա համար դեռ չակերտներ չենք բացում։



Սրահները գտնվում են կողք-կողքի՝ Փավստոս Բուզանդ 13 հասցեում։ Երկուսն էլ երկհարկանի են, առաջին հարկերում գտնվում են սրճարանները, երկրորդում՝ երեխաների համար նախատեսած խաղային սենյակները։ Երեխաները սրճարան իջնում են երկու անգամ՝ սնվելու եւ տորթի արարողության ժամանակ, մնացած ընթացքում սրճարանում հանգիստ երաժշտություն է։ Այս իմաստով, սրճարաններն ավելի շատ նախատեսված են մեծահասակների ժամանցի համար։ Մանկական կամ պատանեկան միջոցառումները մեծահասակների համար սթրեսային են, ասոցացվում են աղմուկի հետ, իսկ մենք կարողանում ենք համատեղել երեխաների ակտիվ ժամանցը եւ մեծահասակների հանգիստը։

Children's Factory

Երեխաների ժամանցը կազմակերպում ենք սրահի երկրորդ հարկում՝ «Մանկական քաղաքում», այստեղ ունենք թեմատիկ սենյակներ, որոնք Հայաստանում բացառիկ են, որեւէ այլ տեղ նման ձեւաչափ չկա։ «Սուպերմարկետ» խաղասենյակում երեխաները գնումներ են անում, լինում վաճառողի դերում, այստեղ ամեն ինչ հնարավորինս մոտ է իրականին։



L․O․L․ տիկնիկների սենյակում աղջիկները կերպարանափոխվում եմ, դառնում տիկնիկ, կարող են դիմահարդարվել, մատնահարդարում անել։ Սենյակը գեղեցիկ դիզայնով է արված, հրապուրիչ, գրավիչ է։ Աղջիկների համար այն երազանքների սենյակ է։

Հաջորդը խաղալիքների պատրաստման գործարանն է, որտեղ երեխաներն իրենց ձեռքով խաղալիք են պատրաստում։ Սկզբում կարծում էինք, թե այս սրահն ավելի դուր կգա տղաներին, բայց փորձը ցույց տվեց, որ աղջիկներն էլ են հավասարաչափ ներգրավված այդ գործընթացի մեջ։



Մանկական սրահում՝ Children's Factory-ում, նաեւ կա «ագարակ» խաղասենյակ, այստեղ երեխաները կարող են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով, կով կթել, իրական կաթ ստանալ, բերքահավաք անել։ Սրահներից մեկում անցկացնում ենք շոու ծրագրեր, այստեղ լինում են երգեր, պարեր, խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ։



Խաղավարները մշտապես գտնվում են սրահներում, ապահովում երեխաների ուրախ ժամանցն ու անվտանգությունը։ Մեծահասակների ներգրավվածությունը երեխաների ժամանցի մեջ կարելի է հավասարեցնել զրոյի, միայն իրենց ցանկությամբ կարող են բարձրանալ, նայել, նկարել, վայելել իրենց երեխաների լավ ժամանցը։

Friends Factory

Այս սրահը, ինչպես ասացի, ավելի մեծ տարիքի երեխաների ակտիվ ժամանցի համար է։ Երկրորդ հարկում կա երկու սրահ՝ պարային, որը հագեցած է ժամանակակից ձայնային, լուսային էֆեկտներով, ուր հրավիրում ենք դիջեյ եւ նա նվագում է երեխաների սիրած, ժամանակակից երաժշտությունը, շոումեններ, ովքեր անցկացնում են շոու ծրագիր։ Այստեղ լինում են ակտիվ պարեր, երգեր, վիկտորինաներ, մրցույթներ, Tik-Tok բաթլներ, կարաոկե։ Friends Factory-ում շոու ծրագիրը տարբերվում է եւ ավելի հետաքրքիր է մեծ տարիքի բալիկների համար։



Մյուս սրահը նախատեսված է սեղանի ինտելեկտուալ խաղերի համար։ 100-ից ավելի խաղ ունենք՝ Մաֆիա, 3 off, քվեստեր եւ այլն։ Ծրագրի մեջ նաեւ ներառված են թղթե, ծխե, նեոնային շոուներ։

Հագեցած ժամանց եւ համեղ ուտեստներ

Ե՛ւ Children's Factory-ում, ե՛ւ Friends Factory-ում ապահովում ենք 3,5 ժամանոց հագեցած ծրագիր, որն ուղեկցվում է պրոֆեսիոնալ եւ հոգատար անձնակազմի մասնակցությամբ։ Մեր գրաֆիկը օրական ներառում է 4 ծնունդ եւ չենք ունեցել գոնե մեկ դեպք, որ հյուրերը զարմացած չլինեն մեր մատուցած ծառայություններից։ Չեմ վախենա ասել, որ մեր երկու նախագիծն էլ, թե՛ սպասարկման, թե՛ ժամանցի առումով, մեկ քայլ առաջ են այս ոլորտում։

Արմինե Ղուկասյանը


Ընտրել ենք երկու բարդ ոլորտ՝ երեխաների հետ աշխատանքը եւ սպասարկումը, այդ թվում՝ սնունդը։ Խոհանոցում օգտագործում ենք միայն բարձրակարգ հումք։ Եթե որեւէ մթերք չի համապատասխանում մեր պահանջներին, անմիջապես հետ ենք ուղարկում։ Երեխաների սնունդն ավելի «ֆաստֆուդային» է, բայց ամեն ինչ անում ենք հնարավորինս անվնաս դարձնելու համար։ Ամենայն բծախնդրությամբ ենք մոտենում այս ամենին։



Առաջարկում ենք հագեցած մենյու նաեւ մեծահասակների համար, հիմնականում եվրոպական ուղղվածություն ունեցող ճաշացանկ է։ Հաճախորդները կարող են նաեւ նախապես, օնլայն ծանոթանալ մեր առաջարկած ուտեստներին եւ պատրաստված գալ։ Մենյուն նախապես կազմելը թույլ է տալիս հնարավորինս գրագետ սպասարկում ապահովել։

«Կրիտիկական մենեջմենթը մեզ համար չէ»

Մեզ մոտ մենեջմենթը մանրամասն ծրագրված ու կազմակերպված է, հյուրերի գալու պահից մինչեւ հրաժեշտ տալը գրված է, թե որ րոպեին ինչ է կատարվելու։ Կրիտիկական մենեջմենթ ասվածը մեզ համար չէ։

Սրահներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, հիմնականում բոլոր այցելությունները կատարվում են նախապես գրանցմամբ, բայց եթե որեւէ մեկը որոշի առանց ամրագրման այցելել եւ այդ պահին ազատ սեղան ունենանք, ապա սիրով կընդունենք։ Խնդրում ենք, որ այցերը լինեն նախնական ամրագրմամբ, որպեսզի ոչ մեկի չմերժենք։



Մանկական սրահում՝ Children's Factory-ում, աշխատանքային ժամերը 13։00-21։00-ն են, պատանեկան սրահում՝ 13։00-21։30-ն։ Գործունեության երկու տարվա ընթացքում հասկացել ենք, որ փոքրիկների համար մինչեւ երեկոյան 9-ը սահմանված ժամանակը շատ ճիշտ է։ Ծրագիրը բավական հագեցած է, այդ ժամից հետո երեխաները հոգնում են, քնկոտ դառնում եւ եթե անգամ ավելի երկար աշխատենք, ապա ժամանցը դժվար կլինի կազմակերպել։

Երկու սրահում էլ միջոցառումները տեւում են 3,5 ժամ։ Սկզբում մայրիկներին թվում է, թե այս ժամանակահատվածը քիչ կլինի երեխաների ժամանցի համար, բայց լրանալուց հետո հասկանում են, որ ամեն ինչ հասցրել են։

Միջոցառումներն անցկացնում ենք երկու ժամային տարբերակով՝ ցերեկային եւ երեկոյան։ Երեխաների սրահում՝ 13։00-16։30-ը եւ 17։30-21։00-ն, իսկ պատանիների սրահում՝13։00-16։30-ը եւ 18։00-21։30-ը։



Երկու սրահում էլ միաժամանակ կարողանում ենք ընդունել մինչեւ 55 հյուր՝ երեխաները եւ մեծահասակները միասին։ Յուրաքանչյուր սրահում միաժամանակ կարողանում ենք անցկացնել երկու միջոցառում՝ չնայած պայմաններն ավելին են թույլ տալիս, բայց այնպես ենք կազմակերպում, որ ամեն ինչ մեր հսկողության ներքո լինի եւ ինքներս գոհ մնանք մեր մատուցած ծառայությունից։

Միջոցառումների արանքում մեկ ժամանոց միջակայքն անհրաժեշտ է սրահներն ամբողջությամբ ախտահանելու եւ հաջորդ հյուրերին դիմավորելուց առաջ ճիշտ վիճակի բերելու համար։ Մաքրությանը մեծ ուշադրություն ենք դարձնում, սրահները 2-3 ամիսը մեկ նորոգվում են։ Երեխաներին չենք սահմանափակում, չենք արգելում որեւէ բան անել։ Այս ամենի արդյունքում ունենանում ենք աղտոտված, փչացած գույք, բայց ի սկզբանե պատրաստ ենք եղել դրան։

Փաթեթներ՝ ժամանցի համար
 
Մանկական սրահները, սովորաբար, ունենում են սննդի փաթեթներ։ Քանի որ մեր խոհանոցը շատ հագեցած է, համեղ, չենք ուզում սահմանափակել երեխաներին կամ ծնողներին մեր առաջարկած փաթեթով։ Հատուկ փաթեթներ չկազմելը, իհարկե, բարդացնում է մեր աշխատանքը, քանի որ հյուրերի յուրաքանչյուր խմբի համար անհատական մենյու ենք կազմում, բայց համոզվում ենք, որ մոտեցումը ճիշտ է, քանի որ մայրիկը ստանում է այն, ինչ, իր հայեցողությամբ, համապատասխանում է բալիկի եւ իր հյուրերին։

Մուտքավճարների փաթեթներ ունենք, որոնք վերաբերում են երեխաների ժամանցին։ Քանի որ 21-րդ դարի պատանիներն ավելի քմահաճ են, Friends Factory-ում ծրագիրն ավելի հագեցած է, մուտքավճարն էլ՝ ավելի բարձր, քան մանկական սրահում։ Եթե պատանիների թիվը 15-ից ավելի է, ապա 1 անձի մուտքավճարը 7 հազար դրամ է, եթե 15-ից քիչ՝ 8 հազար դրամ։



Մանկական սրահում, եթե երեխաները 10-ից ավելի են, ապա 1 երեխայի մուտքավճարն արժե 5 հազար դրամ, ավելի քիչ թվի դեպքում՝ 6 հազար դրամ։
Թե ինչ է ներառված փաթեթներում՝ հաճախորդները կարող են իմանալ համացանցի մեր էջերի միջոցով։ Անմիջապես արձագանքում ենք բոլոր հարցերին եւ նամակներին։
 
«Քայլել ժամանակին համընթաց»

Դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 13-ը մեր սրահում մշտապես լինում է Ձմեռ պապ, փոքրիկների համար կազմակերպում ենք «Նամակ Ձմեռ պապին» կոչվող գործընթացը։ Երեխաներն իրենց ձեռքով նամակներ են գրում եւ մենք նրանց ցանկությունները աննկատ փոխանցում ենք ծնողներին, որպեսզի հասկանան, թե բալիկն ինչ նվեր է ուզում։ Ոգեւորվում ենք այն մտքից, որ հարյուրավոր բալիկների կարողանում ենք պարգեւել գեղեցիկ հույզեր ու զգացմունքներ։



Այժմ մեծ պահանջարկ ունեն դասարանական այցերը։ Դրա համար նույնպես հատուկ ամանորյա ծրագրեր ենք մշակում։ Աշխատում ենք ժամանակին համընթաց քայլել, ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է մեր ծրագրերի վրա։ Ցանկացած նոր բան, որ կարող է հետաքրքրել թե՛ փոքրիկներին, թե՛ պատանիներին, փորձում ենք կիրառել մեզ մոտ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 32154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai