IDBank-ը ներկայացրել է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում

03.09.2022 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#IDBank
Պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը` Հայաստանում. IDBank-ը թողարկել է «Visa Platinum Business» քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար։ Բանկում վստահ են՝ սա լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով ու ճկուն գործարքների եւ գրավիչ արտոնությունների։



Սեպտեմբերի 2-ին կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց, թե որոնք են քարտի գլխավոր առավելություններն ու ինչ հնարավորություններ, արտոնություններ է այն ընձեռում քարտապաններին։



IDBank-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար եւ եկել է փոխարինելու վճարային այլ քարտերը:


 
«Մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ոչ միայն հարմար ու կիրառելի քարտեր, որոնք, ի դեպ, բազմաթիվ հոգսերից կարող են ազատել, այլեւ ակտիվորեն զարգացնում ենք վարկավորման ուղղությունը։ Ընդամենը մի քանի օր անց մեր հաճախորդներին առաջարկելու ենք աննախադեպ ցածր տոկոսադրույքներով ու հարմար պայմաններով կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ արտարժութային վարկեր, որոնք նախատեսված կլինեն թե՛ ֆինանսավորման, թե՛ վերաֆինանասավորման համար»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Տիգրան Մխիթարյանը։

Տիգրան Մխիթարյանը


Նա նաեւ ընդգծել է՝ հիմա՛ են թողարկում քարտը, քանի որ մոտենում է տարվա չորրորդ եռամսյակը, եւ ինչպես հայտնի է, այն բիզնեսի համար ամենաբարենպաստ ու ակտիվ շրջանն է՝ վաճառքների ծավալներն ընդլայնելու համար.

«Հիմա ենք նախատեսել պրոդուկտի մեկնարկը, քանի որ բիզնեսներն այս պահից սկսած պետք է նախապատրաստվեն գնումներ կատարելու, որպեսզի չորրորդ եռամսյակին ունենան համապատասխան պաշարներ՝ վաճառքներ իրականացնելու համար»։

Տիգրան Մխիթարյանը եւ Կարինե Սահակյանը


IDBank-ի կորպորատիվ պրոդուկտների մշակման բաժնի ղեկավար Կարինե Սահակյանը պատմել է քարտի առավելությունների ու հնարավորությունների մասին:

Վճարումների ճկունություն

Visa Platinum Business քարտով կարող եք վճարել ձեր ընկերության բոլոր ծախսերի դիմաց, օրինակ՝ կատարել գրասենյակի կոմունալ ծառայությունների, բջջային կապի եւ առցանց գնումների վճարումները, վճարել ձեր աշխատակիցների գործուղումների, տոմսերի, վարձակալած մեքենաների կամ կացության, ձեր թիմի համար գնված դասընթացների դիմաց, ինչպես նաեւ գրասենյակային պիտույքների մատակարարման, բիզնես-ծառայությունների եւ շատ ու շատ այլ գնումների համար։

Այն լիարժեք կերպով փոխարինում է ցանկացած վճարային քարտին, եւ ավելին՝ թույլ է տալիս ստանալ արտոնյալ ծառայություններ ընկերության համար։

Չնախատեսված ծախսերի փոխհատուցում

Պատկերացրեք, որ վճարային քարտը կարող է ծածկել ձեր ընկերության աշխատակիցների տուրիստական ապահովագրությունը։ Այս ամենը հնարավոր կդառնա, եթե պարզապես վճարեք ճանապարհորդության ողջ ծախսի առնվազն 50%-ը հենց Visa Platinum Business պրեմիում դասի քարտով։ Արդյունքում կստանաք բուժօգնության ծախսերի փոխհատուցում մինչեւ $50.000-ի չափով, տարհանման եւ հայրենադարձման դեպքերի փոխհատուցում մինչեւ $500.000-ի չափով, դժբախտ դեպքերի փոխհատուցում մինչեւ $100.000-ի չափով, ինչպես նաեւ բեռի ու թռիչքի ուշացման, ատամնաբուժական օգնության, փաստաթղթերի կորստի եւ շատ այլ դեպքերի փոխհատուցում։



Արտոնյալ՝ ամբողջ աշխարհում

Visa Platinum Business պրեմիում քարտը պատվիրելու դեպքում ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումից մինչեւ զեղչեր եւ քեշբեքեր առցանց ծառայությունների համար։

Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններում

Ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում եւ անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։



Առցանց, ճկուն եւ հարմարավետ

Ներբեռնելով IDBusiness Mobile հավելվածը՝ կմիանաք անվճար համակարգին, որով կարող եք ճկուն կառավարել ձեր հաշիվները, կատարել գործարքներ, ինչպես նաեւ օգտվել թվային հարթակի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։

Քարտի մասին մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայքէջ՝ https://idbank.am/։

Կարինե Սահակյանը


Visa Platinum Business քարտը ձեռք բերելու համար մոտեցեք IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Կարինե Սահակյանը տեղեկացրել է, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը քարտը պատվիրելու դեպքում առաջին տարվա սպասարկման վճար չի գանձվի:

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 44647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai