Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ` ՀՀ բանկային համակարգում

21.07.2022 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՀՀ բանկեր #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2022թ. երկրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 6.9%-ով, պարտավորությունները՝ 4.1%-ով, կապիտալը՝ 24.4%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2022թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2022թ. երկրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9%-ով՝ կազմելով 7 238.66 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 16.3% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 135.17 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն` արձանագրելով 7.5% աճ եւ հասնելով 1 111.72 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը` 845.88 մլրդ դրամ (2021թ. համեմատ՝ 7.3% անկում), Ակբա բանկը՝ 564.42 մլրդ դրամ (13.9% աճ) եւ Ինեկոբանկը՝ 439.96 մլրդ դրամ ( 19.4 % աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2022թ. երկրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4.1%-ով՝ կազմելով 6 100.05 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2022թ. երկրորդ եռամսյակում աճել են 14.9%-ով՝ կազմելով 1 014.58 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների 965.23 մլրդ դրամ ցուցանիշով Ամերիաբանկն է՝ արձանագրելով 5.5% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 690.12 մլրդ դրամ (անկում՝ 19.5%), Ակբա բանկը՝ 468.99 մլրդ դրամ (10.2% աճ), Ինեկոբանկը՝ 377.07 մլրդ դրամ (աճը՝19.7%) :

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 24.4%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 138.61 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է՝ 155.76 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  շուրջ 181.3 %։

Երկրորդն Ամերիաբանկն է՝ 146.49 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 22.8%: Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արդշինբանկը՝ 120.59 մլրդ դրամ (աճը՝ 29.5%), Ակբա բանկը՝ 95.43 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 36.8%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 62.89 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 17.6% աճով:

Նշենք, որ 2022թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.6%-ը, պարտավորությունների 57.6%-ը, եւ կապիտալի 51%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2022թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Այվազյան Աննա
Դիտում՝ 46674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai