«Գեյմիֆիկացիա»՝ համաեվրոպական Executive MBA Dual Degree ծրագրի բաց դասը

11.06.2022 | 23:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մեզանից շատերը սիրում են խաղեր: Լինեն դրանք սեղանի խաղեր, համակարգչային, սպորտային, թե մանկության պահմտոցին: Մենք սիրում ենք խաղալ, բայց չգիտենք՝ ինչու: Այս պատասխանն ունեն մարդիկ, որոնք ստեղծում ու մշակում են խաղերը: Դրանցում ներդրվում են մարդու հոգեբանության վրա ազդող մի շարք մեխանիզմներ՝ առողջ մրցակցություն, ամեն շրջափուլ անցնելուց հետո խրախուսանք, ու կարճ առաջադրանք, երբ մի քանի րոպեում այս կամ այն խաղի մեկ մակարդակից մյուսն անցնելուց հետո կարող ես քեզ «հաղթող զգալ»:

Ժամանակակից աշխարհում մարդիկ հասկացել են՝ խաղային այս հոգեբանությունը հնարավոր է կիրառել ոչ միայն խաղերում, այլեւ ցանկացած այլ գործընթացում՝ սկսած աշխատանքի կազմակերպումից, կազմակերպության կառավարումից, մինչեւ կրթություն ու երեխայի դաստիարակություն: Տեսած կլինեք, երբ այլեւս քայլել չցանկացող երեխային ծնողն առաջարկում է՝ «արի փորձենք այսինչ տեղը վազելով գնալ՝ տեսնենք, ով շուտ կհասնի»: Մարքեթոլոգներն այս երեւույթը կոչել են «գեյմիֆիկացիա» (Gamification): Գեյմիֆիկացիան ժամանակակից լուծում է որեւէ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու, մոտիվացնելու համար:



Գեյմիֆիկացիայի թեմայով Երեւանում անցկացվել է Համաեվրոպական Executive MBA Dual Degree ծրագրի բաց դասը, որպեսզի ծրագրով հետաքրքրվողները հնարավորություն ունենան տեսնել՝ ինչպես է կազմակերպվում կրթությունը եւ ինչպես են իրականացվում MBA դասերը:

Executive MBA ծրագիրն առաջարկում է միաժամանակ ստանալ բրիտանական Յորքի համալսարանի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի MBA բիզնես կրթություն՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։

Մեկնարկել է ծրագրին փաստաթղթեր ներկայացնելու երկրորդ փուլը: Մինչև օգոստոսի 31-ը դիմելու դեպքում կտրամադրվի վարձավճարի զեղչ:

Banks.am-ը ներկա է եղել բաց դասին, զրուցել ծրագրի դասախոսների ու հայաստանյան ղեկավարի հետ:

Լիլիթ Շահզադեյան, Համաեվրոպական Executive MBA հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն

Այսօր սկսում ենք Executive MBA ծրագրին փաստաթղթերը ներկայացնելու երկրորդ փուլը: Ինչպես բազմիցս նշել ենք, ծրագրի ուսման վարձը բավականին բարձր է, սակայն հայաստանյան դիմորդներին տրամադրվում են զեղչեր։ Առաջին փուլում, որը նաեւ Early Bird գրանցման փուլն էր, զեղչը կազմում էր ուսման վարձի 40%-ը, այժմ՝  փաստաթղթերը ներկայացնելու երկրորդ փուլի ժամանակ, դիմորդները կստանան մոտ 30% զեղչ։ Երկրորդ փուլը կավարտվի օգոստոսի 31-ին:

Որոշեցինք կազմակերպել այսօրվա բաց դասն ու հրավիրել մեր երկու դասախոսներին, որպեսզի դիմորդները կարողանան պատկերացում կազմել՝ ինչ ծրագիր է սա:

Լիլիթ Շահզադեյանը


Յորքի համալսարանի դասախոս, մարքեթինգի պրոֆեսոր Քրիս Լիասիդիսը կխոսի նորարար լուծման մասին, որը կոչվում է գեյմիֆիկացիա: Սա կհետաքրքրի ոչ միայն մարքեթինգի ոլորտի դիմորդներին, այլեւ բոլորին, քանի որ գեյմիֆիկացիան կարելի է կիրառել մենեջմենթի բոլոր ոլորտներում՝ լինի դա մարդկային ռեսուրսների կառավարում, կազմակերպչական կառավարում եւ այլն: Պրոֆեսորը մեր հիմնական դասախոսներից է եւ հոկտեմբերին բացելու է նոր ուսումնական տարին:

Այսօրվա երկրորդ դասախոսության ընթացքում կներկայացվի բուն MBA ծրագիրը: Ուսանողների հավաքագրման գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը կպատմի աշխարհի առաջատար համալսարանների մասին, կներկայացնի դրանց վարկանիշը: Կխոսի Շեֆիլդի, Յորքի ու Ստրասբուրգի համալսարանների մասին, որոնց կրթությունը ստացել եւ ստանալու են մեր ուսանողները:

Լիլիթ Շահզադեյանը


Այսօրվա դրությամբ ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք նկատում:: Հավանաբար, հետաքրքրության աճին նպաստում է նաեւ այն, որ կորոնավիրուսի համավարակն ինչ-որ առումով նահանջել է, սահմանները բացվել են ու մենք վերադարձել ենք դեմ առ դեմ դասերի։ Ինչպես գիտեք, ծրագրի հիմնական մաս են կազմում երեք միջազգային ուսումնական այցերը դեպի Շեֆիլդ եւ Յորք, Ստրասբուրգ եւ հետո՝ Սալոնիկ։ Այժմ կայանալու են Յորքի եւ Շեֆիլդի համալսարանների ուսումնական շաբաթները եւ մեր ուսանողները ոգեւորվածությամբ պատրաստվում են ճանապարհորդության: Ծրագրի  որակավորման երկակի (բրիտանական եւ ֆրանսիական) աստիճան տրամադրելը եւ միջազգային բնույթը մեծ հետաքրքրություն են առաջացնում։

Գրեգորի Դիկեոս, Executive MBA ծրագրի ուսանողների հավաքագրման գծով տնօրեն

Առաջին հերթին՝ անչափ ուրախ եմ լինել Հայաստանում: Այս երկիրը, կարծես, երկրորդ տուն լինի ինձ համար, բավականին հաճախ եմ գալիս: Ինչ վերաբերում է Executive MBA-ին, պետք է ասեմ՝ այն ամենից նորարար MBA ծրագրերից է: Ծրագրի ուսանողները բազմաթիվ նոր հնարավորություններ են ստանում՝ որակյալ կրթություն, մասնագիտական կարողությունների ընդլայնում: Բացի այն, որ ծրագիրն ավարտելուց հետո զինված են լինում ֆանտաստիկ, ժամանակակից ու միջազգային շուկայում պահանջված գիտելիքով, ստանում են նաեւ երկու դիպլոմ՝ Յորքի ու Ստրասբուրգի համալսարաններից:

Գրեգորի Դիկեոսը


Փորձը ցույց է տվել, որ հայ ուսանողներն իրենց չափազանց լավ են դրսեւորում: Մենք ունենք փայլուն հայ ուսանողներ՝ թե՛ MBA-ի, թե ՛ մագիստրատուրայի ու բակալավրիատի փուլերում: Հպարտ ենք աշխատել նման ուսանողների հետ:



Այս ծրագիրը շատ կարեւոր է նաեւ շփումների, կապերի ձեւավորման տեսանկյունից: Ուսանողները ծանոթանում են դասախոսների եւ անհատների հետ ամբողջ աշխարհից: Executive MBA ծրագիրն անձնային աճի ու նոր կապեր հաստատելու լայն հնարավորություններ է տալիս:

Քրիս Լիասիդիս, Յորքի համալսարանի դասախոս, մարքեթինգի պրոֆեսոր

Այս կազմակերպության համար աշխատում եմ 1999թ.-ից՝ 23 տարի: Դասախոսել եմ Executive MBA ծրագրի բազմաթիվ ուսանողների: Կարող եմ ասել, որ ծրագիրը հնարավորություն է տալիս շփվել մասնագետների հետ ամբողջ Եվրոպայից, Ասիայից ու Հյուսիսային Աֆրիկայից, կապեր հաստատել, համագործակցել:

Քրիս Լիասիդիսը


Ուսանողները սովորում են ժամանակակից սկզբունքներ, որոնք այսօր կիրառվում են բիզնեսում: Մենք շեշտը չենք դնում տեսական նյութերի վրա, ծրագիրը գործնական հմտությունների մասին է, որոնք հենց հաջորդ օրը ուսանողները կարող են կիրառել իրենց աշխատանքում:



Հայերի ու հայ ուսանողների մասին կարող եմ մի բան ասել՝ ես սիրում եմ ձեզ: Սիրում եմ ձեր խոհանոցը, երկիրն ու, իհարկե, իմ հայ ուսանողներին: Հենց այս պահին կարող եմ հիշել 6-7 հայ ուսանողի, որոնք ծրագիրն ավարտելուց հետո, նույնիսկ՝ սովորելու ընթացքում, արդեն հիմնել են սեփական բիզնեսը: Սա շատ ոգեւորիչ է:



Ինչ վերաբերում է այսօրվա բաց դասախոսությանը, խոսելու եմ գեյմիֆիկացիայի մասին, որը նոր մեխանիզմ է՝ ընկերության աշխատակիցներին ոգեւորելու, ոգեշնչելու ու խրախուսելու համար: Սա աշխատանքը խաղի պես ընկալելու մասին է, որպեսզի ընկերությունը չկանգնի խնդրի առջեւ, երբ իր աշխատակիցներն ամեն օր ձանձրացած, առանց մոտիվացիայի գալիս են նույն աշխատանքը կատարելու: Չնայած տերմինն ու լուծումը չափազանց նոր է, արդեն ակնհայտ են այն ընկերությունների դրական արդյունքները, որոնք կիրառում են գեյմիֆիկացիան:

Բրիտանական Յորքի և ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Dual Degree Executive MBA ծրագրին դիմելու համար կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 50410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai