Լույսի արագությամբ փոխանցումներ «Flight»-ով` WhatsApp, Viber եւ այլ մեսենջերներով

30.03.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#ԱրարատԲանկ #Գայանե Ստեփանյան #«Flight»
AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight»-ը։ «Flight» անվանումը պատահական չէ ընտրված։ Այն առաջացել է «fly»՝ թռիչք եւ «light»՝ լույս բառերի համադրությունից։ Լույսի արագությամբ գործող դրամական փոխանցումների այս նոր գործիքը պարզ է, արագ եւ հասանելի։

ԱրարատԲանկի Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը խոսել է նոր ծառայության մասին եւ մանրամասներ ներկայացրել։

- Տիկին Ստեփանյան, AraratMobile հավելվածում վաղուց նկատելի է թռչնի տեսքով թվային գործիքի` «Flight»-ի առկայությունը։ Կասեք` ի՞նչ է իրենից ներկայացնում «Flight» ծառայությունը, ի՞նչ է այն տալու օգտատերերին։

- «Flight»-ը ֆիզիկական անձանց միջեւ փոխանցումների համակարգ է։ Այն, կարելի է ասել, նոր խոսք է P2P փոխանցումներում, որը թե՛ անվտանգության, թե՛ փոխանցումների արագության առումով ավելի կատարելագործված է։  

- Ո՞րն է այս ծառայության առավելությունը փոխանցման այլ համակարգերի համեմատ, ինչո՞ւ ընտրել հենց «Flight»-ը։

- Հաշվի առնելով ֆիզիկական անձանց միջեւ դրամական փոխանցումների էվոլյուցիան՝ փոստային դրամական փոխանցումներից մինչեւ քարտային փոխանցումներ, «Flight»-ը բջջային հավելվածով իրականացվող փոխանցումների նոր հնարավորություն է, որը թե՛ անվտանգության, թե՛ փոխանցումների արագության առումով ավելի կատարելագործված է։ «Flight»-ը մի քանի առավելություն ունի։

Շատ անվտանգ է

Չի սահմանափակվում ԱրարատԲանկի քարտապաններով

Ունի շատ պարզ ինտերֆեյս

Ունի շատ մրցունակ սակագին

Առաջինն ու ամենակարեւորը փոխանցման գործիքի անվտանգության բարձր աստիճանն է։ «Flight»-ով փոխանցումներ կատարելիս ֆիզիկական անձինք իրենց անձնական տվյալներով՝ քարտի վրա դաջված նիշերով, CVV ծածկագրով կամ այլ տվյալներով, չեն փոխանակվում։ Վերջերս հաճախ ենք ականատես լինում օնլայն տիրույթում կատարվող զեղծարարությունների։ Հատկապես սոցցանցերի միջոցով մարդիկ հաճախ են բանկային տվյալներ փոխանակում՝ լուսանկարում են քարտն ու ուղարկում փոխանցողին կամ փոխանցում քարտի վրա դաջված նիշերը, որն էլ զեղծարարությունների առիթ է դառնում։ Գումար փոխանցողը գեներացնում է հղում եւ ցանկացած մեսենջերի (Telegram, WhatsApp, Viber, SMS, Mail, Skype եւ այլն) միջոցով ուղարկում այն ստացողին։ Ստացողը սեղմում է հղման վրա, համապատասխան դաշտում լրացնում իր սեփական քարտի վրա դաջված թվերը, եւ գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է քարտին։ Հնարավորություն կա նաեւ քարտի թվերը սկանավորել՝ սեղմելով «Take photo» կոճակը կամ ուղղակի «copy–paste» անել թվերը։ Հավելեմ, որ հղումը գործում է երեք օր եւ, եթե ստացողը երեք օրվա ընթացքում չի ակտիվացնում հղումը, ապա գումարը ինքնաշխատ մուտքագրվում է ուղարկողի քարտին։



«Flight»-ի երկրորդ առավելությունն այն է, որ այն չի սահմանափակվում միայն ԱրարատԲանկի քարտապանների տիրույթով եւ չի պարտադրում, որ ստացող կողմը լինի նույն համակարգում։ Այսինքն` պարտադիր չէ, որ ստացողը լինի ԱրարատԲանկի հաճախորդ․ԱրՔա համակարգի անդամ բանկի ցանկացած հաճախորդ կարող է փոխանցումներ ստանալ այս համակարգի օգնությամբ։

«Flight»-ի երրորդ առավելությունը շատ կհավանեն հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ վճարման այս գործիքը շատ պարզ ինտերֆեյս ունի։ Քարտային տվյալների մուտքագրման պահանջը նվազագույնի է հասցված․ օգտատերը, նույն ինքը՝ գումար փոխանցողը, գեներացնում է միայն հղումը եւ ուղարկում ստացողին Viber-ի, WhatsApp-ի, Telegram-ի, SMS-ի, Mail-ի, Skype-ի կամ այլ մեսենջերների միջոցով։    

Չի կարելի չնկատել եւս մեկ կարեւոր առավելություն` մրցունակ սակագինը։ «Flight»-ով փոխանցման համար գործում է 0.3% միջնորդավճար, այն դեպքում, երբ մյուս նման համակարգերը փոխանցման դիմաց մինչեւ 1% միջնորդավճար են գանձում։  Հաշվի առնելով բոլոր թվարկված առավելությունները՝ կարելի է ասել, որ «Flight»-ը միակն է իր տեսակի մեջ։

- Տիկին Ստեփանյան, թվային այս համակարգն ինչքանո՞վ է տեղավորվում այսօրվա համաշխարհային մարտահրավերների համատեքստում։ Օրինակ` ՌԴ-ում պատժամիջոցների տակ հայտնված բանկի քարտապանին հնարավո՞ր է այս ծառայության միջոցով գումար ուղարկել կամ նրանից գումար ստանալ։

- Այս պահին «Flight»-ը գործում է միայն ներքին շուկայի համար` միայն հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերով կարելի է օգտվել փոխանցման այդ գործիքից, բայց տեխնիկապես այն որեւէ կերպ չի սահմանափակվում եւ հնարավոր է` հետագայում այլ զարգացումների լույսի ներքո նախատեսվի նաեւ միջազգային քարտերի սպասարկումը։

Հատկանշական է, որ շուտով կսկսենք համագործակցել ռուսական «ТКБ» բանկի հետ, ինչը AraratMobile հավելվածով ՌԴ-ից Հայաստան արագ փոխանցումներ կատարելու հնարավորություն կստեղծի մեր հաճախորդների համար։ Հետագայում նախատեսում ենք նաեւ ինտեգրել AraratMobile-ը Visa եւ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգերին, որպեսզի մեր հաճախորդները նույնպես կարողանան օնլայն տարբերակով իրականացնել ՀՀ տարածքից դուրս դրամական փոխանցումներ։  

- Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ թվայնացվում է, բոլորն ունեն գադջեթներ եւ ծառայություններից ու բանկային պրոդուկտներից առցանց օգտվելու լայն հնարավորություն, ուրիշ ի՞նչ նորություններ ունեք AraratMobile հավելվածում, որոնք կթեթեւացնեն օգտատերերի կյանքը։

- «Flight»-ը AraratMobile հավելվածի միակ նորույթը կամ միակ առավելությունը չէ։ Այսօր մեր բջջային հավելվածից օգտվողները մեկ հպումով` առանց բանկ կամ, օրինակ, թաղապետարան այցելելու կարող են վճարել եւ՛ անշարժ, եւ՛ շարժական գույքի գույքահարկը, քանի որ AraratMobile հավելվածը ինտեգրվել է գույքահարկի թարմացված բազային։



AraratMobile հավելվածում օգտատերերը նաեւ կարող են արագ վարկ ձեւակերպել` կրկին առանց բանկ այցելելու։



 Ավելին, մեր թվային թիմը մի մեծ «նվեր–փաթեթ» է ստեղծել վարորդների համար։ «Իմ մեքենաներ» բաժնում մեկ անգամ գրանցում եք ձեր տրանսպորտային միջոցը, տեղեկանում տուգանքների մասին եւ կատարում համապատասխան վճարումներ։ Օգտատերերը կարող են նաեւ կատարել ապահովագրական, ՃՈ, ավտոկայանատեղի եւ այլ վճարներ։ Կարճ ասած` վարորդներին մատուցվում է ծառայությունների ամբողջական փաթեթ։



- Հեռահար գրանցումը բավականին լայն տարածում ունի արտերկրում, եւ, եթե չեմ սխալվում, ՀՀ բանկային համակարգում երեք բանկ կիրառում են այդ գործիքը։ Արդյո՞ք AraratMobile հավելվածն ունի հեռահար գրանցման եւ նույնականացման հնարավորություն։

- Ավելի քան երկու տարի AraratMobile-ն ունի նաեւ հեռահար նույնականացման եւ հեռահար գրանցման գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բացել հաշիվ եւ հայտնվել բջջային հավելվածում։ Հեռահար նույնականացման միջոցով գրանցվելու դեպքում պահանջը մեկն է` լինել ՀՀ ռեզիդենտ քաղաքացի։

Ոչ ռեզիդենտներին եւս հնարավորություն է տրվում գրանցվել AraratMobile հավելվածում, եթե վերջիններս համապատասխանում են ԱրարատԲանկում գործող իրավական ընթացակարգերի պահանջներին եւ մասնաճյուղային ցանցի միջոցով դառնում հաճախորդ։

Ի դեպ, շուտով ԱրարատԲանկը կմիանա անհպում վճարումների Apple Pay եւ Google Pay համակարգերին, այսինքն` հաճախորդները մոտ ապագայում կկարողանան AraratMobile հավելվածի միջոցով օգտվել նաեւ այդ ծառայություններից։

Հարցազրույցը վարեց Սառա Գալստյանը
Դիտում՝ 58609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW