Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ՝ ՀՀ բանկային համակարգում

23.07.2020 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2020թ. երկրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 14.1 %-ով, պարտավորությունները՝ 14.3 %-ով, կապիտալը՝ 12.9%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. երկրորդ եռամսյակում  2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 14.1%-ով՝ կազմելով 5 995.75 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 10.2% աճ՝ հասնելով 885.39 մլրդ դրամի:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Հայբիզնեսբանկը՝ արձանագրելով շուրջ 18.7% աճ՝ հասնելով 862.95 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 806.26 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 17.3% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 453.89 մլրդ դրամ (8.6% աճ) եւ Ինեկոբանկը՝ 352.61 մլրդ դրամ ( 15.8% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. երկրորդ եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.3%-ով՝ կազմելով 5 105 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. երկրորդ եռամսյակում աճել են 17.9 %-ով՝ կազմելով 806.03 մլրդ դրամ:

Պարտավորությունների ծավալով երկրորդը Ամերիաբանկն է՝ 779.64 մլրդ դրամ ցուցանիշով (9.8% աճ):

Վերջիններիս հաջորդում են Արդշինբանկը` 722.05 մլրդ դրամ (17.4% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 385.42 մլրդ դրամ (9.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 296.04 մլրդ դրամ (16.6% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 12.9%, ինչի արդյունքում արձանագրվել է 890.75 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 105.75 մլրդ դրամ ցուցանիշով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.3 %:

Երկրորդը Արդշինբանկն է՝ 84.21 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.9%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արմսվիսբանկը՝ 68,75 մլրդ դրամ (39.8% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 68.47 մլրդ դրամ (6% աճ): Առաջատար հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որն արձանագրել է 56.92 մլրդ ցուցանիշ՝ կապիտալի 31% աճով:

Նշենք, որ 2020թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.1%-ը, պարտավորությունների՝ 58.6%-ը եւ կապիտալի՝ 43.1%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 6611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai